«Ես հարցազրույց չեմ տալիս, մանավանդ Հայկ Սարգսյանի մասին». Սասուն Միքայելյանը՝ 10 մլն-ով բանակից ազատվելու մասին


«Ես հարցազրույց չեմ տալիս, մանավանդ Հայկ Սարգսյանի մասին». Սասուն Միքայելյանը՝ 10 մլն-ով բանակից ազատվելու մասին
Դեկտեմբեր 2 23:07 2019

Քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս:  Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին նման օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ է դրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս այս նախաձեռնությունը զարմացրել է իշխանության ներկայացուցիչներին: Մեր աղբյուրն ասաց, որ ՊՆ-ից մինչեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգոթյան հարցերի մշտական հանձնաժողով զարմացած են մնացել: 

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք, ըստ նախաձեռնության հեղինակի, ունեն Հայաստանի և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք:

Պատգամավորը չի կարծում, թե այսպիսով թուլացնում է բանակը, քանի որ ըստ էության չծառայող քաղաքացիները կվճարեն 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձը:

Թեման հատկապես ակտիվ քննարկվեց նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը: Այդ օրը թեմային անդրադարձան պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Խնդրեցինք, որ նախագծի մասին կարծիք հայտնի պատերազմի ճանապարհով անցած, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, սակայն նա շատ կտրուկ արձագանքեց.

«Ես հարցազրույց չեմ տալիս, մանավանդ Հայկ Սարգսյանի մասին»:

Ըստ էության Սասուն Միքայելյանը ցանկացավ ընդգծել, որ նախագիծն անիրատեսկաան է:



loading...