Եղեգնաձորի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Եղեգնաձորի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբեր 13 19:47 2019

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին պետական-հասարակական ունեցվածքի գողության մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 58-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն տվեց։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ կասկածյալը խողովակները խոշոր բեռնատար «Կամազով» տեղափոխել է Գեղարքունիքի մարզ և գողոնի մի մասը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել մի ընկերության տնօրենի, մյուս մասը դարձյալ մի քանի հարյուր հազար դրամով վաճառել է ջրահեռացման աշխատանքներ կատարող մի տղամարդու։
Քննությունը շարունակվում է։

loading...