Երկար տարիների ինքնաքննադատaթյան և ինքնահամոզման արդյունքում լրագրող, իրավաբան Արեգ Գրիգորյանը, ի վերջո, կյանքի 32-րդ տարում, համարձակվել է լույս ընծայել իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն. «Սղագրեր»՝ այս խորագիրն է կրում Արեգ Գրիգ կեղծանվամբ գրական աշխարհ մուտքի հայտ ներկայացրած երիտասարդի բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը կայացել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
3 տասնյակ տարիների արտացոլանքը՝ մեկ գրքում. Արեգ Գրիգի «Սղագրեր»-ը ընթերցողի սեղանին է: «Երկար տարիներ ցանկանում էի գիրք ունենալ, սակայն ինքնաքննադատությունը, հիասթափությունը, ինքնահամոզուﬓ ինձ
բերում էր այն մտքին, որ դա իմ առաքելությունը չէ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արեգը՝ նշելով, որ իր տողերը ընթերցողների դրական արձագանքն է, որ քաջություն է հաղորդել դրանք ﬔկտեղելու և գրքի տեսքով ներկայացնելու ընթերցասերներին:
144 էջում զետեղված թվով 125 բանաստեղծություններն ընդգրկում են հեղինակի՝ 1996-2017 թթ. գրված ստեղծագործությունները: Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչեցին նաև Արեգ Գրիգի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Երգերի կատարումները վստահվել էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանին:
Առաջին երաժշտական ստեղծագործությունը, որը կոչվում է «Զինվորին», ծնվել է 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: «Կոմպոզիտոր Կարեն Անանյանի օգնությամբ վերարտադրված մեղեդու շնորհիվ գեղեցիկ երգ է ծնվել»,- նշում է գրքի հեղինակը:
«Միշտ երազել եմ մոր մասին որևէ գիր ունենալ»,- ասում է երիտասարդ գրողը:
Ի վերջո ծնվեց «Տաղ մայրական» հուզառատ երգը, որն Արեգի խոսքով՝ ոգեշնչվել է Նարեկացու գրերից: Ստեղծագործողը վստահ է, որ Աննա Մայիլյանի կատարմամբ ստեղծագործություններն ավելի բարձր ճախրելու թևեր է տալիս:
Ի դեպ, «Սղագրեր» գրքի կայացած շնորհանդեսի առիթով կազմակերպված գրական- երաժշտական երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է բարեգործության:
Ապագա պլանների մասին խոսելիս Արեգ Գրիգը նշեց, որ հաջորդ տարի ընթերցողների դատին կհանձնվի եւս երկու գիրք, որոնցից մեկը կլինի նոտագիրք: