Հրդեհ՝ անասնագոմի տանիքում


Հրդեհ՝ անասնագոմի տանիքում
Մայիս 9 20:46 2019

Մայիսի 9-ին, ժամը 14:17-ին 911  ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 17-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը (մոտ 72 քմ) և կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 17:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: