Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան


Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան
Մայիս 8 20:26 2024

Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

«Հայկական կողմը հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հետ»,- ասել է Փաշինյանը։