Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հասնում են Աբովյան․ նրանց ընդառաջ երիտասարդներ են գալիս (ուղիղ)


Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հասնում են Աբովյան․ նրանց ընդառաջ երիտասարդներ են գալիս (ուղիղ)
Մայիս 8 18:45 2024



Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հասնում են Աբովյան։ Նրանց դիմավորելու համար Աբովյանի հատվածում ընդառաջ են գալիս երիտասարդներ։

Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի առաջնորդած երթը առավոտից Չարենցավանից մեկնարկել է։

Նրան ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր քաղաքներից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինը՝ Գյումրիից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանինը՝ Երեւանից։ Նրանք բոլորը շարժվում են դեպի Աբովյան՝ իրենց աջակցությունը հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շիրակի հոգեւորականների առաջնորդած երթն էլ քիչ առաջ հասավ Բագրատենց։

 

Հիշեցնենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։ Շարժման անդամներին քայլերթի ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում են և իրենց աջակցությունը հայտնում։