«Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց


«Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց
Փետրվար 20 17:12 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20–ին որոշում է կայացրել բավարարել  «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպանի միջնորդությունն ու վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները: 

Նշենք, որ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը։