ԱԺ նախագահը պատվով հեռանալու միջոց է համարում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի օրինագիծը


ԱԺ նախագահը պատվով հեռանալու միջոց է համարում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի օրինագիծը
Դեկտեմբեր 10 12:07 2019

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատվով հեռանալու միջոց է համարում Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Այս մասին Միրզոյանը հայտնեց դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:

«Չափազանց խորքային խնդրի շուրջ ենք քննարկում ծավալում: Շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է ներկայացված: ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ: ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի: ՍԴ նախագահը մեր պետության արարողակարգով չորրորդ մարդն է, և մեր հասարակությունն այսօր չի վստահում Սահմանադրական դատարանին: Սա ընդամենը հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու, պատվով հեռանալու, ընդունելու նոր խաղի կանոններ, հաշտվել, որ նոր Հայաստանում կոռուպցիա չի լինելու, չեն լինելու կեղծված ընտրություններ»,- ասաց Միրզոյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում էորեթե Սահմանադրական դատարանի դատավորներըայդ թվում նախագահ Հրայր Թովմասյանըմինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տանապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնել էր, որ դեմ է ներկայացված օրենքի նախագծին: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրենքի նախագծին:

ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը նշել էրոր նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թհունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերովՄասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելըՍահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թհունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալընա ստանում է  կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմիցինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը: