1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:

«CNN Turk»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է Վանա լճի հատակով 3.8 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև կղզի: Վանի Գևաշ (պատմական Ոստան) համայնքի ղեկավար Սինան Հաքանը տեղեկացրել է, որ խողովակաշարով դեպի կղզի կհասցվի Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը:

«Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ:Այս նախագիծը կարևոր է հատկապես նշենիները փրկելու, տարածքը 12 ամիս կանաչ պահելու և զբոսաշրջիկների համար ավելի գեղեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից»,- ասել է Հաքանը: Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այս ծրագիրը լուրջ ներդրում կլինի ոչ միայն Վանի, այլ ողջ Թուրքիայի զբոսաշրջության մեջ:

Նշվում է, որ լճի հատակով անցնող 3.8 կմ խողովակաշարի հետ միասին կկառուցվի ընդհանուր առմամբ 10 կմ երկարությամբ խողովակաշար, որի մի մասն էլ կապահովի ափամերձ մի քանի թաղամասի ջրամատակարարումը:

Աղբյուր` Ermenihaber.am

loading...
Լրահոս
Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ» Փետրվարի 22-ի աստղագուշակ Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին Ջրի մեջ քամած կիտրոնի 7 օգտակար հատկությունները 10 փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Ավագանու միջադեպի նոր զարգացումները, մարտի 1-ի նախագծի մերժումը, Կարապետյանի լուրն ու Ճըվ- Ճըվ Արոյի որդիները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը Հայաստանը կավարտի ապրիլ ամսին. ԱԳ նախարար ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում Ի՞նչ նվիրել մարտի 8-ին Դուք չեք գտնի սեր՝ մինչև չանեք այս 5 քայլը Մեսսին ՉԼ-ում գոլ չի խփել միայն 6 ակումբների Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա