Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան


Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան
Մայիս 8 17:39 2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները խնդիրը տեղափոխում են նեղ հարթություն, ինչպես միշտ բառախաղ, սուտ, կեղծիք:

Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս, ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրումը, որն ըստ իրենց՝ համաձայնեցված է Ադրբեջանի հետ:

Ինչո՞ւ է սա կարևոր. նախ հասկանալու, թե ի՞նչ կամ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ իրենց իսկ վկայակոչվող հռչակագրով:

Երկրորդ, ըստ հստակ քարտեզների և արձանագրությունների հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին:

Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը, խոսույթը, բանավեճը տեղափոխում է վիրավորանքի, մանիպուլյացիայի, երկիմաստության դաշտ, որտեղ կորում է ճշմարիտը, օբյեկտիվն ու ռացիոնալը»: