Սմարթֆոնն ընկել է ինքնաթիռից և չի վնասվել (տեսանյութ)


Սմարթֆոնն ընկել է ինքնաթիռից և չի վնասվել (տեսանյութ)
Օգոստոս 20 21:18 2017

Ամերիկացի Ռոբեր Ռայանը համացանցում տեսագրություն է հրապարակել, որում Samsung Galaxy S5 սմարթֆոնն ընկնում է ինքնաթիռից։ Տեսագրության հեղինակի խոսքով՝ սմարթֆոնը պատկանում է իր հորեղբորը։ Նա փորձել է տեսագրել թռչող ինքնաթիռները, սակայն սմարթֆոնն ընկել է 300 մետր բարձրությունից, հաղորդում է Lenta.ru-ն։

Սմարթֆոնն ընկել է տան բակում՝ առանց վնասվելու և նախկինի պես տեսագրել ամեն ինչ։ The Verge պարբերականը ենթադրում է, որ դա կարող է Samsung-ի գովազդ լինել։