Թրամփի երդման արարողությանը քիչ թվով աստղեր կմասնակցեն


Թրամփի երդման արարողությանը քիչ թվով աստղեր կմասնակցեն
Հունվար 18 13:58 2017

Ամերիկյան աստղերը նախընտրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության փոխարեն մասնակցել բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն` The Guardian-ին հղումով:

Օրինակ` հունվարի 21-ին Սկարլեթ Յոհանսոնը, Քեթի Փերին և Շերը Վաշինգտոնում կմասնակցեն Կանանց երթին, որը կկայանա երկրով մեկ:

Նշվում է, որ նախորդ նախագահների երդման արարողություններին ավելի մեծ թվով աստղեր են մասնակցել: