Ելակի օգտակար հատկությունների մասին


Ելակի օգտակար հատկությունների մասին
Ապրիլ 28 23:22 2017

Ասիական երկրներում ելակը համարվում է բոլոր մրգերի «թագուհին»: Համեմատած այլ մրգերի հետ, ինչպիսիք են, օրինակ՝ խնձորը, նարինջը և բանանը, ելակն ամենաշատ օգտակար քիմիական տարրերն է պարունակում:

Ելակի կարմրավուն գունանյութը պարունակում է անթոցիանին, որը խթանում է կուտակված ճարպերի այրմումը, լավացնում կարճատև հիշողությունը: Ելակը քիչ քանակությամբ կալորիականություն է պարունակում, բացի այդ, այն նվազեցնում է C ռեակտիվ սպիտակուցի մակարդակն արյան բաղադրության մեջ, այդպիսով պայքարելով օրգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսների դեմ:
Ելակն օգնում է քաշի նվազեցման, ինչպես նաև, տեսողության լավացման և ամուր մազեր ու եղունգներ ձեռք բերելու հարցում և պայքարում է կերակրափողի քաղցկեղի դեմ: