Մշակույթի նախարարը՝ «մշակութասեր» Տարոն Մարգարյանի մասին (տեսանյութ)


Մշակույթի նախարարը՝ «մշակութասեր» Տարոն Մարգարյանի մասին (տեսանյութ)
Ապրիլ 27 13:26 2017

«Չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացրել է այդ կառույցները: Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա շատ լավ իրականացնում է իր պարտականությունները, պարտավորությունները, հավելյալ հորդորման կարիք նա չունի: Նրա կատարած աշխատանքը ես բավարար եմ գնահատում»:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով Armday.am-ի այն հարցին, թե չի պատրաստվում արդյո՞ք իր կուսակից Տարոն Մարգարյանին հորդորել չոնչացնել պատմշակութային արժեք ներկայացնող կառույցները:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները պնդում են, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին Երեւանում պատմամշակութային կառույցներ են ոչնչացվել, այդ թվում Աֆրիկյանների տունը, Փակ շուկան:

Մանրամասները՝ տեսանյութում: