Ինչ է ասել ապրիլյան պատերազմի զինվորն ԱԺ-ում․ մանրամասներ


Ինչ է ասել ապրիլյան պատերազմի զինվորն ԱԺ-ում․ մանրամասներ
Հոկտեմբեր 22 23:27 2019

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: Այն տեւել է երեք ժամ, հրավիրված է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, որը այդ օրերին ծառայել է այս պահին ադրբեջանական կողմի տիրապետության տակ գտնվող Լելե Թեփե բարձրունքում:

Նիստի մանրամասները գաղտնի են պահվում: Հանձնաժողովի անդամներն առաջարկում են սպասել աշխատանքների վերջնական ավարտին եւ զեկույցով ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել 

Մեր աղբյուրը նշեց, որ զինվորը մանրամասն պատմել է, թե ինչպես են կորցրել Լելե Թեփե բարձրունքը: Նա, մասնավորապես, հանձնաժողովի անդամներին ասել է, որ հակառակորդի զորքն նահմամեմատելի շատ է եղել, ոչնչացրել են բարձրունիքը պահպանող բոլոր դիրքերը, նրանք ստիպված են եղել նահանջել: Այլ մանրամաներ մեր աղբյուրը չփոխանցեց՝ ազգային անվտանգության խնդրով պայմանավորված:



loading...