Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին


Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին
Հոկտեմբեր 22 15:00 2019

Կրեմլն ակնկալում Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

 

«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արեւելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի պլանների մասին եւ այն համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

Նա հայտարարել Է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները շատ են, բանակցությունները շատ բարդ են լինելու, դա ակներեւ Է»,-ասել Է Պեսկովը եւ հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տեւել: