Արթուր Գևորգյանի ընտանիքը (լուսանկարներ)


Արթուր Գևորգյանի ընտանիքը (լուսանկարներ)
Ապրիլ 7 17:31 2017

Armday.am – ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան անձանց ընտանեկան լուսանկարները։

Այս անգամ ներկայացնում ենք 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի ընտանիքը։

Արթուրը նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Արթուր Գևորգյանը` Արթուր Աբրահամի հետ:

Արթուրի հայրը` Արցախյան գոյամարտի հերոս, ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմականացված ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանն է:

Ինչպես հայտնի է, երիտասարդ պատգամավորի կինը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ դուստրն է:

Ի դեպ, նրանց միջև կա տասնմեկ տարվա տարիքային տարբերություն։

Արթուր Գևորգյանն ու Աննա Գասպարյանն ունեն 2 գեղեցկուհի դուստր և 1 որդի, ով վերջերս է լույս աշխարհ եկել:

Արթուրը որդու հետ:

Լուսանկարում Վլադիմիր Գասպարյանն է` թոռների հետ:

Արթուրը դստեր` Վիկտորիայի հետ:

Մեր ժամանակի մեծագույն բռնցքամարտիկ Մայք Թայսոնն Արթուրի հետ: