Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի պահի մասին


Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի պահի մասին
Հոկտեմբեր 16 00:44 2019

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է 2016 թվականին զինված կողոպուտի զոհ դարձել, որի արդյունքում նրանից 10 միլիոն դոլարի թանկարժեք իրեր են գողացել, հաղորդում է The Daily Mail-ը:

 
 

Քարդաշյանի խոսքերով՝ նրա հյուրանոցային համար են կողոպտիչներ են ներխուժել, որոնք պահանջել են իրենց հանձնել 20 կարատանի ադամանդով մատանին և այլ զարդեր:

Քարդաշյանը պատմել է, որ նրանք իր բերանն ու աչքերը կապել են սկոտչով: Նրա խոսքերով՝ դա իր կյանքի ամենասարսափելի պահն է դարձել:

 

«Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան էի վախեցել»,- պատմել է Քարդաշյանը:

Աստղը նշել է, որ առանց դիմադրելու կողոպտիչներին է տվել մատանին և մյուս զարդերը:



loading...