Վիտալի Բալասանյանի ուշագրավ հայտարարությունից հետո աշխատանքից ազատվեց Գրիգորի Հայրապետովը. կապ կա՞

Վիտալի Բալասանյանի ուշագրավ հայտարարությունից հետո աշխատանքից ազատվեց Գրիգորի Հայրապետովը. կապ կա՞
Հոկտեմբեր 15 22:09 2019

Այսօր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցան երկու տարբեր իրադարձություններ, որոնք կարծես, թե փոխկապակցված են միմյանց հետ: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանին ձեռնտու է եղել, որ սահմանային լարվածությունը զրոյանա:

«Ոմանք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածութունը թուլացել է: Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանի ձեռնտու է եղել, որ սահմանին լարվածությունը զրոյանա, բայց պետք է տեսնել ղարաբաղա-ադրբեջանական սահմագծում, ինչպիսի ինժեներական աշխատանքներ է տարել Ադրբեջանը։ Այն է՝ պաշտպանողական մարտ վարելու, հարձակողական մարտ վարելու, հակահարձակողական մարտ վարելու, օդային դիտարկում, ցերեկային դիտարկում, գիշերային դիտարկում։ Կտեսնեք ու համոզված կլինեք, որ Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ կոչեցյալը հակահայ, վտանգավոր, մեր անվտանգությունը խաթարող պայմանավորվածություն է եղել», - ասել էր Բալասանյանը։

Երբ լրագրողները հետաքրքրվել էին, թե որտեղից իրեն այս տեղեկությունները, Վիտալի Բալասանյանն ասել էր. «Մենք տեղյակ էինք, թե ինչի մասին էին վերելակային այդ բանակցությունները , մենք էլ ունենք այդ աղբյուրները գիտենք, թե ՀՀ վարչապետը կամ ԱԳ նախարարը ինչ են խոսել: Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությունից: Այսքան ժամանակ չենք բարձրաձայնել, որ ՀՀ վարչապետը բարձրաձայնի, թե ինչ է խոսել վերելակում»: 

Վիտալի Բալասանյանը նկատի է ունեցել նախորդ տարի՝ սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նույն վերելակից դուրս գալու փաստը:

«Երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում»,- այդ օրերին գրեց միջազգային մամուլը:

Վիտալի Բալասանյանի այս հայտարարությունից մի քանի ժամ անց ՀՀ նախագահականից հայտեցին, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Ի դեպ, Հայրապետովն այդ օրը ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին եւ միջազգային լրատվամիջոցների կադրերում դուրս է գալիս նույն վերկալից:

Միանշանակ չենք պնդում, որ  Գրիգորի Հայրապետովն աշխատանքից ազատել է Վիտալի բալասանյանի Հայտարարության պատճառով, պարզապես ընդգծենք, որ հայտարարությունից երկու ժամ անց հայտնի դարձավ պաշտոնակության մասին:

Թեմայի շուրջ ArmDay.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիգորի Հայրապետովից, բայց նա մեր զանգերին չպատասխանեց:

loading...