ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է ընդդիմադիրների համախմբումը։ Նա նշել է, որ Հանրապետականը նույնպես, մի կողմ դնելով տարաձայնությունները, այդ գործընթացի մասնակից է։
«Այժմ, երբ այդ ձևաչափը ստեղծվել է և սկսել է գործել, ժամանակն է հետևել համագործակցության տարրական կանոններին, առնվազն այս փուլում միմյանց չթիրախավորելու առումով։
Մենք ինքներս այդ կանոնը պահում ենք ստորագրությունները դնելու պահից, ինչը չեմ կարող ասել որոշ գործընկերների մասին, հատկապես՝ դիտելով նրանց առավոտյան հեռուստաեթերը։
Կա՛մ ձերոնց կարգի հրավիրեք, կա՛մ առերեսվեք ընդդիմության ներսում մանր և ճղճիմ խարդավանքներ իրականացնելու, Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին։
Հրավիրում եմ ընդդիմադիր պլատֆորմի ուշադրությունը ներքին հրմշտոցները կանխարգելելու հարցի կարևորության վրա»,- գրել է Աշոտյանը։










