Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից. CBS


Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից. CBS
Հոկտեմբեր 15 18:58 2019

Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS հեռուստաընկերությունը:

Պատկերասրահի աշխատակից Ռաշադ Հոփքինսի խոսքով, որը պատահարի ժամանակ մենակ Է եղել այնտեղ, ինքը մի պահ դեմքը շրջել Է պատկերասրահի առաջնամասում տեղադրված Դալիի աշխատանքից, իսկ երբ հետ Է շրջվել, այն արդեն տեղում չի եղել: Պատկերասրահի դիմաց տեղադրված տեսախցիկների գրանցումներում երեւում Է մի մարդ, որը փախչում Է՝ փորագրությունը ձեռքին:

Ինչպես նշում Է CBS-ը, «Այրվող ընձուղտը» 1966 թվականի հազվագյուտ փորագրություն Է: Դրա արժեքը գնահատվում Է 20 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: