ԶԼՄ-ները հրապարակել են ՆԱՏՕ-ի երկրներին Պուտինի ուղերձի բովանդակությունը


ԶԼՄ-ները հրապարակել են ՆԱՏՕ-ի երկրներին Պուտինի ուղերձի բովանդակությունը
Սեպտեմբեր 25 11:22 2019

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ Է ուղարկել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների մայրաքաղաքներ՝ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուր:

Նշված Է, որ Մոսկվան նման համաձայնություններ արդեն առաջարկել Է պետություններին:

«Ձեզ կոչ ենք անում պաշտպանել մեր ջանքերը՝ հանդես գալով հօգուտ ՆԱՏՕ-ի շրջանակներում ցամաքային բազավորման միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ծավալման մորատորիումի, այն բանի նմանությամբ, ինչ հայտարարել Է Ռուսաստանը»,- ասված Է հաղորդագրության տեքստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: