Ժամանակակից գեղանկարիչ Ֆիլիպ Բարլոուն ծնվել է 1968թ.ին Հարավային Աֆրիկայի Պիետերմարիցբուրգ բնակավայրում: Գեղանկարիչն այժմ ապրում ու ստեղծագործում է Քեյփ Թաունում:
Բարլոուն բավականին յուրահատուկ ձեռագիր ունի: Նրա կտավներում ֆիգուրները կրում ու արտացոլում են իրենց վրա ընկնող լույսը: Գեղանկարիչը անկեղծանում է` նշելով, որ լույսն իր համար մարմնավորում է ամբողջ իրականության գագաթնակետը:
Նրա աշխատանքներին նայելով` դրանք կարիելի է շփոթել խամրած լուսանկարների հետ, այն ինչ իրականում դրանք վարպետորեն ստեղծված գեղանկարներ են: