Կարտոֆիլով և հավով թխուկ.բաղադրատոմս


Կարտոֆիլով և հավով թխուկ.բաղադրատոմս
Սեպտեմբեր 22 10:00 2019

Բաղդրությունը՝

Սլայոնի խմոր-500 գրամ

Հավի միս-300 գրամ

Կարտոֆիլ-4-6 հատ

Քնջութի սերմ-1 ճաշի գդալ

Կարագ-30 գրամ

Ձու-1 հատ

Սխտոր-1 պճեղ

Աղ, պղպեղ-ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը՝

Խմորը բացել 1 սմ հաստությամբ: Բաժանել 2 մասի: Փայալաթիթեղի վրա (ֆոլգա) ձեթ քսել և խմորը դնել վրան: Խմորի վրա դնել բարակ շերտերով կտրատած կարտոֆիլ: Մի քիչ աղ լցնել վրան ու մանր կտրատած սխտոր:

Հավը փոքր կտորներով կտրատել ու աղ, պղպեղ լցնել վրա, դնել կարտոֆիլի վրա ու կրկին մի քիչ սխտոր լցնել:

Վերևի մասում կարագ դնել: Այնուհետև խմորի մյուս մասը դնել վրան և այն ծածկել: Խմորի վրա կոտրած ձու քսել և քնջութի սերմ լցնել: Ջեռոցում թխել 180 աստիճան, այնքան մինչև ոսկեգույն դառնա: