Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն


Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Սեպտեմբեր 21 20:27 2019

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Բելառուսի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման եւ կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով:

Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց եւ կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ եւս կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

 

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն եւ նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:



loading...