Լոնդոնի «Դրուրի Լեյն» թագավորական թատրոնում տեղի է ունեցել Բրոդվեյի ամենահայտնի մյուզիքլներից մեկի՝ «42-րդ փողոց»-ի պրեմիերան, որին հրավիրված էր նաև Քեմբրջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Ինչպես նշում է Tatler-ը, հատուկ այս առիթով 36-ամյա դքսուհին, որը հայտնի է իր անթերի ճաշակով ու ճիշտ հագուստ ընտրելու նախանձելի հատկությամբ, կրել է կարմիր գինու երանգի էլեգանտ զգեստ՝ շահեկանորեն ընդգծելով սլացիկ կազմվածքն ու բարակ գոտկատեղը:
Աղբյուրը նկատում է, որ Քեյթի ելույթը եղել է այն հազվադեպ դեպքերից մեկը, երբ նա «դավաճանել» է բրիտանական բրենդերին ու նախապատվությունը տվել ամերիկյան Marchesa նորաձևության տան արտադրանքին:
Այնուհանդերձ՝ նրա «դավաճանությունը» միանգամայն արդարացված է եղել, քանի որ դքսուհին հրաշալի տեսք է ունեցել այդ զգեստով: