Արտակարգ դեպք Գյումրում. դանակարահել են պապ ու թոռանը, նրանց այս պահին վիրահատում են


Արտակարգ դեպք Գյումրում. դանակարահել են պապ ու թոռանը, նրանց այս պահին վիրահատում են
Սեպտեմբեր 2 21:50 2019

Գյումրում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով դանակահարություն է եղել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն:

ArmDay.am-ի աղբյուրների փոխանցմամաբ՝ նրանք պապ եւ թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը նախնական տեղեկություններով դանակահարել են Գյումրու Պոլիգոններ թաղամասից դեպ «Անի» թաղամաս տանող ճանապարահատվածին: Ըստ էության տեղի է ունեցել վիճաբանություն, որի մանրամանսերը դեռ հայտնի չեն:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Ա.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածքներ, իսկ Իսահակ Ա.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքներ: Նրանք այս պահին վիրահատվում են:

Նրանց բժշկական կենտրոն տեղափոխել են հարազատները: