«Ի՞նչ է եղել Դուբլինում, էլի։ Ի՞նչ է եղել Դուբլինում, որ այսպիսի իրավիճակի մենք ականատես եղանք։ Խնդիրնե՞ր է եղել, ճնշո՞ւմ է եղել, ի՞նչ է եղել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն ասաց, որ ընդդիմությանը կանի առաջարկ, որից վերջիններս չեն հրաժարվի։
«Դրանից հինգ օր հետո մենք զարթնեցինք Ալֆա ջոկատի հատուկ ջոկատայինները մեր տներում։ Դրանից հետո մեր ընկերների տներում, դրանից հետո մեր ընկերություններում, որը մենք մեր արդար քրտինքով... Այսօր էլ եկել ասում եք՝ բուլդոզերով կլինի, սրանով կլինի, նրանով կլինի։ Բուլդոզերով է ուզում լինի, սամալյոտով է ուզում լինի, հումորով է ուզում լինի, նյարդային է ուզում լինի՝ Ալիևի սահմանադրությունը չի անցնելու։ Հայաստանի ժողովուրդն է որոշել 91 թվականին իր անկախությունը և հայտարարել է իր անկախության հռչակագիրը։ Որից հետո հանրաքվեին 99% բնակչությունը քվեարկել է»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.
«Մենք մեր մեջ կարող ենք որոշել մեր սահմանադրությունը, բայց Ջեյհունը պետք է չորոշի, Իլհամը պետք է չորոշի...»։
նա հայտարարեց, որ սահմանադրության պատճառով դեռ ոչ մի հակամարտություն չի եղել, Սահմանադրությունն ուղղակի ևս մեկ զիջում է։
«Դուք Վաշինգտոնում ստորագրել եք, ստորագրել եք պայմանագիր արդեն խաղաղության նախաստորագրել եք։ Այդ պայմանագիրը բերեք, հաստատենք։ Այնտեղ չկա սահմանադրության փոփոխության մասին կետ»,-առաջարկեց Կարապետյանը։
Փաշինյանը պատասխանեց, թե Դուբլինում եղել է հաջողված բանակցություններ։
«Հաջողված բանակցություններ և արձանագրվել է հետևյալը, որ մենք, երկու կողմերի ղեկավարները ունեն քաղաքական կամք և հաստատում են իրենց քաղաքական կամքը այս հակամարտությանը ֆունդամենտալ կերպով վերջ դնելու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով.
«Ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Դուք ասում եք՝ մենք պետք է որոշենք, մենք պետք է որոշենք, մենք պետք է հասկանանք, այդ որ դուք ասում եք՝ մենք, ո՞ւմ նկատի ունեք՝ Վասիլի՞չը, թե՞ բանիչը, թե՞ Նիկոլաիչը, Վասիլիչը, ո՞վ, ո՞վ, ո՞վ՝ մենք։ Մենք պիտի որոշենք, դուք, դուք ո՞վ եք, մի հատ ինքնադիրքավորվեք, դուք ո՞վ ...
Ասում եք՝ ուզում եք ինձ հեռացնեք։ Շատ լավ, գնում ենք հանրաքվեի, երկու դեպքում էլ ես հեռանում եմ։ Մարդիկ չեն քվեարկում սահմանադրության օգտին, ես հեռանում եմ։ Մարդիկ քվեարկում են սահմանադրության օգտին, էլի ես գնում եմ խաղաղության համաձայնագիրը ստորագրում եմ, վավերացնում ենք։ Այսինքն խաղաղության գործընթացը օրակարգի մի քանի կետեր իրականացնում ենք, էլի ես հեռանում եմ։ Ուզու՞մ եք ինձ հեռացնեք։ Շատ լավ, ես ձեզ առաջարկում եմ՝ հեռացրեք։ Ապացուցեք, որ ուզում եք ինձ հեռացնեք։ Որովհետեւ այսպես գալով գյալաջիներով չորեքշաբթի օրը հայ բուդուր բան, էն խեղճին ամեն անգամ վզին տալով, հանելով բան, չեք հեռացնելու»։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ նշելով, որ ի պաշտոնե այս պահին Փաշինյանն է այն մարդը, որ պետք է ապահովի, որ Հայաստանի քաղաքացու վզին չտան։
«Բայց դուք ոնց որ վայելում եք դա, այդ պրոցեսը ձեզ դուր է գալիս։ Դուք վայելում եք, որ քաղաքացիների մի մասին ինչ-որ ձև ինքնասիրության հետ կապված վիրավորանք է հասցվում։ Ես դա զգում եմ ու ցավում եմ դրա համար, ճիշտը, որ ասեմ, որովհետեւ մի քիչ քաղաքականության մասին այլ կարծիք ունեի»,- ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով իրավիճակին և կառավարմանը՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե զգում է, որ Փաշինյանը չի կառավարում իրավիճակը։
«Ու մենք կարող ենք ձեզ ասենք, որ դուք չեք կարողանում կառավարել, բայց ուզում եմ, որ դուք էլ իրեն փոխանցեք ձեր կիրթ ու կառուցողական գործընկերոջը, որ ինքն էլ այստեղ չի կառավարելու։ Ինքը չի կարող Հայաստանում կառավարել։ Հիմա իր ասելով հայ մարդը չի անելու դա մեր երկրի ինքնիշխանության հիմքն է»,-միտքն ամփոփեց Կարապետյանը։










