Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ինչպես է պետք եփել այն


Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ինչպես է պետք եփել այն
Օգոստոս 18 20:52 2019

Եվ այսպես՝ ձեզ պետք է զտված մաքուր ջուր, սուրճի հատիկներ՝ բոված կամ հում, մի քիչ աղ, շաքար ու սրճեփ:

Ինչպես եփել. նախ չբոված սուրճի հատիկները պետք է բովել չոր ու մաքուր թավայում: Նախապես թավայի վրա կարելի է մի քիչ սխտոր քերել, դրանից սուրճի բույրն ավելի արտահայտիչ կլինի:

Բոված սուրճն անհրաժեշտ է մանրացնել:

Սրճեփի մեջ լցնում ենք երկու թեյի գդալ մանրացրած սուրճ և սառը կամ տաք ջուր: Սրճեփը դնում ենք կրակի վրա: Մշտապես շարժում ենք սրճեփը՝ բռնելով բռնիչից:

 

Կրակը պետք է միջին կամ ցածր լինի: Փրփուր հայտնվելուն պես միանգամից սրճեփը հանեք կրակի վրայից:

15 վայրկյան անց սրճեփը նորից կրակի վրա դրեք ու սպասեք, մինչև փրփուր հայտնվի:

Շաքարավազն ու մի պտղունց աղը (համն ավելի հաճելի է դարձնում) ավելացրեք այդ փուլում:

Սրճեփը կրակի վրայից հանեք, հենց փրփուրը կսկսի բարձրանալ:



loading...