Հորոսկոպի ամենաստախոս նշանը


Հորոսկոպի ամենաստախոս նշանը
Օգոստոս 18 12:00 2019

Այժեղջուրի սուտը ջրի երես հանելը հեշտ է. անհրաժեշտ է միայն իմանալ նրանց իրական դիրքը հասարակության մեջ և ավելի ուշադիր լսել նրա պատմությունները՝ հետևելով շարժումներին: 
Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։


Ինչպես են ստում Այծեղջուրները
Այծեղջուրները դիմում են ստի օգնությանը, երբ ցանկանում են առաջ շարժվել կամ հարկավոր է թոզ փչել շրջապատի մարդկանց աչքերին: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան սնապարծ են, որ նրանց համար սուտը միջոց է բոլորին համոզելու իրենց նյութական բարեկեցության և բարձր կարգավիճակի մեջ: 
Ընդ որում, Այծեղջուրներն իրենք անգամ անկեղծորեն հավատում են նրան, ինչ ասում են: Նրանք կարծես գոյություն ունենան երկու աշխարհներում՝ իրական և երևակայական, որտեղ նրանք ավելի հաջողակ են, ավելի հարուստ և կարևոր, այսինքն՝ կյանքից լիովին բավարարված: Միևնույն ժամանակ Այծեղջուրները կարող են ստել կնոջ մոտ համակրանք առաջացնելու համար: Այս դեպքում նրանք «ոգևորվում են և ոսկե սարեր խոստանում» իրենց ընտրյալին, իսկ երբ նպատակին հասնում են, արագ մոռանում են այս ամենի մասին: 
Այժեղջուրի սուտը ջրի երես հանելը հեշտ է. անհրաժեշտ է միայն իմանալ նրանց իրական դիրքը հասարակության մեջ և ավելի ուշադիր լսել նրա պատմությունները՝ հետևելով շարժումներին: Երբ նա սկսում է ստել, ձայնը ավելի հուզված է դառնում, աչքերը սկսում են առկայծել, իսկ ականջների ծայրերը կարմրում են: Չնայած, որ նույնիսկ մեկ գրամ ամոթ չի զգում: