Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով


Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով
Հուլիս 26 16:17 2019

Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Իրանի ԻսլամականՀանրապետության մայրաքաղաք Թեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 ևՏիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգներով:

Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույն օպերային դահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին  հնչել են Կոմիտասի խմբերգերը, մեներգերը և դաշնամուրայինմանրանվագները:

Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակիննվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա է գտնվել Իրանի մտավորական խավը, միջազգայինկազմակերպությունների, արվեստի, քաղաքական ոլորտի և այլ ասպարեզներիներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լի ունկնդրի ջերմ ուհիացական արձագանքներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և ՏիգրանՄանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկելԱրարատ մարզամշակութային ակումբի համերգասրահում.այս համերգընախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի ևՄանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմից կատարված ժողովրդական երգերի մշակումներից:

Նշենք, որ երգչախմբի հյուրախաղերը, որին մասնակցում էր նաև նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  կազմակերպել էր Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանի ղեկավարությամբ:  Այցի շրջանակում երգչախմբիղեկավարությունը և Տիգրան Մանսուրյանը  հյուրընկալվել են  նաև  ԻԻՀ-ումՌուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբ  հայ, արտակարգ և լիազորդեսպան Լևան Ճաղարյանի կողմից:

Հավելենք, որ երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռնարձագանքը և համերգների  հաջողությունը՝ կոլեկտիվն արդեն բազմաթիվհրավերների առաջարկություններ ունի Իրանում: