Ինչո՞ւ են ժամացույցը կրում ձախ ձեռքին


Ինչո՞ւ են ժամացույցը կրում ձախ ձեռքին
Հուլիս 18 19:13 2019

Այն ժամանակվանից, երբ ժամացույցը դարձավ աքսեսուար, որը կրում էին նաև աշխատանքի գնալիս, սկսեցին արտադրվել ժամացույցներ, որոնք մարդիկ կրում էին ձախ ձեռքին: Ինչպես գրում է facte.ru կայքը, պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասն աջլիկ է: Աշխատանքի ընթացքում հիմնական գործողությունները մարդիկ կատարում են աջ ձեռքով: Վնասվածքներից խուսափելու համար ժամացույցը կրում էին ձախ ձեռքին: Մեր օրերում, սակայն, ժամացույց կրելու համար «ճիշտ» ձեռք չկա: Ժամացույցների ժամանակակից մոդելները կարելի է կրել և՛ աջ, և՛ ձախ ձեռքին:



loading...