Ազնավուրի երաժշտությունը հնչել է Եկատերինբուրգում. կայացել է շանսոնյեի 95- ամյակին նվիրված համերգ


Ազնավուրի երաժշտությունը հնչել է Եկատերինբուրգում. կայացել է շանսոնյեի  95- ամյակին նվիրված համերգ
Հուլիս 1 23:00 2019

Եկատերինբուրգում՝ Սվերդլովսկի պետական երաժշտական կոմեդիայի պետական ակադեմիական թատրոնում անցկացվել է հիշատակի երեկո՝ նվիրված լեգենդար շանոսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ երեկոյի հյուրն է եղել հայկական ծագումով ֆրանսիացի երգչուհի Անկինեն (Ankinée): Նա կատարել է Շառլ Ազնավուրի ճանաչված ստեղծագործությունները:

Միջոցառումը կազմակերպել էին Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը և Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆֆենիեն: