Կիսակառույց շինության ներսի պատից կախված տաբատի գրպանից 20 հազար դրամ է գողացել


Կիսակառույց շինության ներսի պատից կախված տաբատի գրպանից 20 հազար դրամ է գողացել
Հունիս 7 23:02 2019

Հունիսի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանը տեղեկություն է ստացել, որ Աբովյան քաղաքի 47-ամյա մի բնակիչ նույն օրը կիսակառույց շինության ներսի պատից կախված 61-ամյա տղամարդու տաբատի գրպանից գողացել է 20 հազար դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվողը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: