Տարբեր սուպերմարկետներից բացառապես կոնյակներ է գողացել


Տարբեր սուպերմարկետներից բացառապես կոնյակներ է գողացել
Հունիս 7 22:26 2019

Հունիսի 6-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 52-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի տարբեր օրերի, Բյուրեղավան քաղաքում գտնվող սուպերմարկետից գողացել է մեկ շիշ կոնյակ, իսկ Աբովյան քաղաքի մի խանութից երկու անգամ գողացել է մեկական կոնյակ:

Հանգամանքները պարզվում են: