Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 ZC 724 համարանիշի և Lada Granta Sport մակնիշի H 373 TK 05 RUS համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օպեատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:










