Փաշինյանի դուստրը՝ Toto-ում


Փաշինյանի դուստրը՝ Toto-ում
Հունիս 3 14:42 2019

ArmDay.am-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն աշխատանքի է անցել Հայաստանում գործող «Digitain» ընկերությունում, որը հանրությանն առավել հայտնի է իր «TotoGaming»-ով։

«Դիջիթեյն» ընկերությունն առաջարկում է գործակիցներ ամսական 30000 լայվ-իրադարձությունների համար, որոնք ներկայացնում են 65 սպորտաձևեր և աշխարհի 7500 տարբեր առաջնություններ՝ ապահովելով խաղադրույքների ավելի քան 3000 շուկա:

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Մարիամ Փաշինյանն աշխատում է ընկերության HR բաժնում։ Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանն, ով տարիներ շարունակ դեմ է եղել բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը, իր ավագ դստերը գործուղել է TotoGaming:

 

Վաչիկ Գրիգորյան