Շղթայական ավտովթար Հաղթանակի կամրջին. կան տուժածներ


Շղթայական ավտովթար Հաղթանակի կամրջին. կան տուժածներ
Հունիս 1 21:57 2019

Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: