Փրկարարները մարել են Արգիշտի փողոցում բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են Արգիշտի փողոցում բռնկված հրդեհը
Հունիս 1 21:45 2019

Հունիսի 1-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել` 16:08-ին:

Այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, որից հետո պարզվել է, որ առկա է հարակից խոտածածկ տարածքի բռնկման վտանգ (տվյալ հատվածով բարձրավոլտ հոսանքի լարեր են անցնում):

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փրկարարների հսկողությամբ այրվել է նաև տվյալ հատվածի չոր խոտածածկույթը (մոտ 1000 քմ), որը մարվել է ժամը 17:31-ին: