Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր


Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր
Մայիս 31 16:02 2019

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Opel մակնիշի 35 OC 116 համարանիշի և Mercdes մակնիշի 36 DԼ 490 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։