Մեծամորում բախվել են ВАЗ 2106-ն ու Газель-ը, տուժածներից մեկն անչափահաս է


Մեծամորում բախվել են ВАЗ 2106-ն ու Газель-ը, տուժածներից մեկն անչափահաս է
Մայիս 31 10:50 2019

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի ավտոկանգառի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լիանա Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NO 162 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արամ Գաբրիելյանի վարած Газель մակնիշի 3922 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 16-ամյա Մ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր-Արտենի երթուղին։