Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Բագրատ Ավագյանը իր վարած ГАЗ 3302 մակնիշի 262 OT 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բեռոնե արգելապատնեշին և կողաշրջվել, տեղեկացնում է
Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ կայքի՝ նշված հատվածում երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, մինչև որ ճանապարհային ոստիկանները բեռնատար ավտոմեքենայով քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և այն տեղափոխել անվտանգ վայր: 










