Նորամարգում պայթյունից տուժած տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է


Նորամարգում պայթյունից տուժած տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մայիս 30 20:06 2019

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, պայթյունի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

NEWS.am–ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ տղամարդուն հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Նրա խոսքով՝ ԲԿ է տեղափոխվել նաեւ հղի կին, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, գինեկոլոգները հսկում են հղիությունը պահպանելու համար։

Հիվանդանոց է ընդունվել նաեւ մի կին, որին դեռեւս վիրահատում են։

Խոսնակի խոսքով՝ հիվանդանոց են բերել նաեւ կրծքի երեխայի, բայց նրան չեն հոսպիտալացրել։