Խոշոր հրդեհ՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Մայիս 30 19:55 2019

Մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: