Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Range Rover-ը, Opel-ն ու Газель-ը. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Range Rover-ը, Opel-ն ու Газель-ը. կան վիրավորներ
Մայիս 29 10:23 2019

Այսօր` մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի խաչմերուկում, ճակատ-ճակատի բախվել են Range Rover մակնիշի 30 DD 400 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZT 699 համարանիշի և Газель մակնիշի 208 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։