Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառերն ու հայտնվել դաշտում. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառերն ու հայտնվել դաշտում. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Մայիս 28 22:10 2019

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Արսեն Ղարիբյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։