Վանաձորում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ պատրաստվում է ինքնասպան լինել. նրան տեղափոխել են բաժին


Վանաձորում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ պատրաստվում է ինքնասպան լինել. նրան տեղափոխել են բաժին
Մայիս 28 20:46 2019

Մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքը ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից:

Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն: Տեղում փրկարարներն ու ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և սկսել վերահսկողության տակ առնել Վանաձոր քաղաքում գտնվող բոլոր կամուրջները:

 

Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է այդ քաղաքացին Վանաձորի կայարանի հարևանությամբ գտնվող Երկաթուղայինների զբոսայգում: Նրան տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: