Երևանի Երվանդ Քոչարի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է


Երևանի Երվանդ Քոչարի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Մայիս 27 10:33 2019

Մայիսի 26-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ.Հ.-ին (ծնված 1964 թ.):

 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: