Երեւանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել


Երեւանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել
Մայիս 24 10:08 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 23-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են տան դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել Ա.Վ.-ի (ծնված 1936 թ.) դին: