Տրոլեյբուսն այրվել է, ուղեւորներին տարհանել են կուրսանտները


Տրոլեյբուսն այրվել է, ուղեւորներին տարհանել են կուրսանտները
Մայիս 20 10:33 2019

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 
Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»: